Panorama.am-ը գրում է.

«Ոչ մի բան չի փոխվել, ոնց կա, նույն սկզբունքով աշխատելու են»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով գազալցակայաններում սեղմված գազը կգ-ով վաճառելուն:

Նա նշեց, որ դա ավելի օգուտ է վարորդների համար, և գազի գինը չի փոխվելու՝ լինի կիլոգրամ, թե խմ:

«Ընդհանրապես ես ամեն ինչ անում եմ, որ որևէ խոչընդոտ չլինի։ Ասում են՝ Ծառուկյանը միջամտում է, խանգարում է, գիտեք՝ առաջին օրվանից Ծառուկյանը կողմնակից է եղել  հեղափոխությանը և ժողովրդի թեկնածուին, մենք դա պահում, պահպանում ենք, այնպես որ, չկա մի դեպք, որ Ծառուկյանն իր խոսքից հետ կանգնի և թաքուն քայլ կատարի»,- ասաց նա:

Լրագրողները նաև հետաքրքրեցին՝ կողմ է ՀՀ քաղաքացու օր սահմանելուն, ԲՀԿ առաջնորդ ասաց.  «Իրենք ասացին՝ քաղաքացու օր, մենք ասացինք՝ 366 օր դա քաղաքացու օր է: Եթե հիշատակի օր էին ուզում, կարող էին ապրիլի 2-ը ընտրել, որը ապրիլյան պատերազմի օրն է, հարյուրից ավելի զոհ ենք տվել: Նրանց ծնողների, պատմության համար այդ օրը հիշատակվեր»:

Ըստ նրա՝ եթե քաղաքացու օր են սահմանում, կարելի էր մեկ կամ երկու տարի աշխատելուց հետո օրացույցում «Քաղաքացու օր» ավելացնել:

«Բայց ամենակարևորը մենք կողմ ենք քաղաքացու օրվա կապակցությամբ, ցանկացած օր»,- հավելեց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ տնտեսական հեղափոխության մեջ բավականին անելիքներ ունեն դուխով գործարարները, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իրեն դուխով գործարար չի համարում:

Իսկ ինչպիսի՞ գործարար է իրեն համարում հարցին, ԲՀԿ առաջնորդը պատասխանեց. «Սովորական: Այսինքն՝ ես գործարար չեմ, ես սեփականատեր եմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել