Հաճույք ստանալ ցանկանում են բոլորը, ոմանք՝ ցանկացած գնով: Եվ ինչքան շատ գումար ու խրատական բառեր են ներդնում մարդիկ վատ սովորությունների դեմ պայքարելու համար, այնքան քիչ է աղքատների մոտ ինքնապահպանման մակարդակը: Ինչպես ասում են. «Խմում են ամենը, ինչն այրում է, և  ծխում են ամենը, ինչը ծուխ է արձակում»:

Չանգա

Քենիական այս խմիչքի անվանումը թարգմանվում է որպես «սպանիր ինձ արագ»: Այն պատրաստում են եգիպտացորենից ու սորգոյից՝ խմորման ժամանակ գողացված ավիացիոն կերոսին ավելացնելով: Նման «բազմազանությունը» թշվառ սևամորթներն անվանում են «Ջեթ-5»: Մեկ ամերիկյան դոլարով հնարավոր է գնել 4 բաժակ այս խմիչքից և… թռչել:

Նայրոբիին մոտ գտնվող շրջաններում խմիչքի մեջ ավելացնում են նաև հեղուկ, որով դիահերձարանում զմռսում են հանգուցյալներին. դիահերձարանի աշխատողներն այն վաճառելով մեծ գումար են աշխատում: Արդյունքում ստացվում է, որ քենիական փողոցային բնակչության մոտ 2/3-ը ոչ միայն ալկոհոլամոլներ են, այլև թունամոլներ:

Միայն վերջերս Քենիայի կառավարությունը գլխի է ընկել, որ չանգա պատրաստելու պաշտոնական արգելքը ոչ մի արդյունք չի տալիս, և օրինականացրեց այդ ըմպելիքի՝ ապակե շշերով արտադրումը, իբր թե վտանգավոր ցնդող հավելումներից խուսափելու համար: Որպեսզի բնակիչներն այս խմիչքը քիչ օգտագործեն և չքայքայեն իրենց օրգանիզմները, իշխանությունները չանգա պատրաստելու լիցենզիա տրամադրում են միայն առավել հաջողակ պատրաստողներին:

Նույն խնդիրն ունի նաև հարևան Ուգանդան, որտեղ ալկոհոլամոլությամբ ավելի շատ են տառապում, քան Ռուսաստանում: Այստեղ էլ բանանի ջին են պատրաստում, որի օգտագործման հետևանքով ամեն տարի կյանքից հեռանում է շուրջ հազար ուգանդացի:

Ջենքեմ

Հեռավոր արևոտ Զամբիայի շատ բնակիչներ պաշտում են հալյուցինացիաներ ունենալ «ջենքեմ» անունով հոգեմետ նյութն օգտագործելու միջոցով: Այն պատրաստում են, ուշադրություն, մարդու խմորված արտաթորանքից:

Ջենքեմն օգտագործում են քթի միջոցով ներս քաշելու եղանակով: Աֆրիկայի վատագույն ու աղքատագույն պետությունում փողոցային երեխաներն արտաթորանքը հավաքում են շշերի մեջ, փակում պոլիէթիլենային տոպրակներով: Մեկ շաբաթվա ընթացքում թունավոր նյութեր են գոյանում դրանց մեջ, և երեխաները սկսում են օգտագործել:

Թունավոր գազերի ազդեցությունը տևում է ուղիղ մեկ ժամ, որն ուղեկցվում է տեսողական ու ձայնային հալյուցինացիաներով: Դրա պատճառը, ամենայն հավանականությամբ, այն է, որ ջենքեմի բաղադրության մեջ մտնող ծծմբաջրածինը թթվածնային քաղց է առաջացնում, որին էլ արձագանքում է ուղեղը: Օրինակ՝ երեխաները սկսում են տեսնել իրենց՝ ՍՊԻԴ-ից մահացած ծնողներին և ուրախանում են:

Վունգա

ՀԱՀ-ում այս թմրամիջոցն անվանում են նաև «նիաոպե»: Հանուն ինչի՞ են Մանդելայի հետնորդները սեփական օրգանիզմում ՄԻԱՎ առաջացնում. որպեսզի անվճար հակառետրովիրուսային պրեպարատներ ստանան: Կամ էլ առևանգում են հիվանդ երեխաներին ու կանանց: Համարվում է, որ այդ պրեպարատներն ուժգնացնում են մյուս խմիչքների ազդեցությունն ու տեսիլքներ են առաջացնում:

Դեղահաբերից վունգա պատրաստելու համար, որը ծխում են, դրանց փոշին խառնում են մարիխուանայի, հերոինի, այլ փողոցային թմրամիջոցների հետ: Հաճախ խառնուրդի մեջ ավելացնում են նաև մկնդեղ կամ լվացքի փոշի:

ՀԱՀ-ի կառավարությունը, որը ծուլանում է աշխատեցնել ուղեղը, որոշել է պարզապես արգելել վունգայի օգտագործումն ու այդ արգելքը խախտելու համար քիչ ժամկետով ազատազրկման ենթարկել: Հենց այս տեսքն ունի դժոխքից դեպի դժոխք ճանապարհն այն երկրում, որտեղ ամեն օր հարյուրավոր կույսերի են բռնաբարում ու սպանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել