Operativ.am-ը գրում է.

Գիտնականները հաշվել են, որ ԱՄՆ-ում տարեկան առնվազն 100 մլն թռչուն մահանում է շենքերի, հատկապես ապակեպատ երկնաքերների հետ բախման հետեւանքով՝ հայտնում է The Guardian-ը։

Նշվում է, որ երկնաքերների հետ բախման հետեւանքով փետրավորների շրջանում զոհերի թիվը տարվա ընթացքում երբեմն հասնում է 1 մլրդ-ի։

Կոռնելի օրնիտոլոգիայի լաբորատորիայի հետազոտության տվյալներով, ԱՄՆ-ում
թռչունների համար առավել վտանգավոր քաղաքը Չիկագոն է՝ երկնքի մեջ մխրճվող 
իր ապակեպատ շենքերով։

Օրնիտոլոգների կարծիքով, Չիկագոյով ամեն աշնանը եւ գարնանը անցնում է առնվազն 250 տարբեր տեսակի ավելի քան 5 մլն փետրավոր։

Թռչուններն այս շրջանում տարին երկու անգամ չվում են։ Նրանք հազարավոր 
կիլոմետրեր ճանապարհ են հաղթահարում՝ գարնանը Կենտրոնական եւ Հարավային 
Ամերիկայից ուղեւորվելով հյուսիս՝ դեպի Կանադա, աշնանը կրկին վերադառնալով 
հարավ։

Նյույորքյան Մանհեթեն կղզին ճանաչվել է թռչունների եւս մեկ մահացու 
թակարդ։ Փետրավորների համար ամենավտանգավոր քաղաքների թվում են նաեւ 
Հյուսթոնը, Դալլասը, Լոս Անջելեսը, Սենտ Լուիսը եւ Ատլանտան։

Գիտնականները նշում են, որ թռչունները գիշերն են սկսում իրենց թռիչքը, 
երբ երկինքը եւ օդային տարածքը հով է ու ազատ՝ թռիչքների համար, սակայն 
նրանք թռչում են դեպի երկնաքերները, որոնց լույսերը գրավում են նրանց եւ 
դառնում մահացու թակարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել