Tert.am-ը գրում է.

Տրիպոլիում գեներալ Հաֆթարի բանակի և կառավարությանը հավատարիմ զինվորականների միջև բախումների հետևանքով 21 մարդ է զոհվել, ևս 27-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով Լիբիայի առողջապահության նախարարության տվյալները:

Ավելի ուշ, Լիբիայում ՄԱԿ-ի առաքելությունը պահանջել է հակամարտության կողմերից երկժամյա հրադադար սահմանել Տրիպոլիի հարավային հատվածում՝ տուժածների տարհանումը հնարավոր դարձնելու նպատակով:

Կառավարական զինված ուժերն ավելի վաղ հայտարարել էին Հաֆթար խալիֆայի ղեկավարության տակ գտնվող Լիբիական ազգային բանակի դեմ «Ցասման հրաբուխ» անվանումն ստացած ռազմարշավը սկսելու մասին: Լիբիական ազգային բանակն, իր հերթին, օդային ռազմարշավ է սկսել Տրիպոլիի երկնքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել