Հայտնի է, որ մեկ միջին կիտրոնը պարունակում է վիտամին C-ի օրական չափաբաժնի 64 տոկոսը:
Ձեզ եմ ներկայացնում ևս 10 պատճառ, ինչի համար արժե օգտագործել կիտրոնը:
1. Թարմ քամված կիտրոնի հյութն այնքան թթու է, որ բակտերիաները չեն դիմանում դրան:
2. Կիտրոնի թարմ հյութը կարող է կիրառվել մակերեսների մաքրման, դրանք փայլեցնելու մեջ:
3. Խնձորը, տանձը, բանանը մաքրելուց հետո կորցնում են իրենց բնական տեսքը, իսկ եթե դրանց վրա մի քիչ կիտրոնի հյութ ցանեք, դա տեղի չի ունենա:
4. Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կիտրոնի հյութը թեփի դեմ պայքարի արդյունավետ միջոց է համարվում: Դրանից բացի՝ այն վերականգնում է մազերի բնական փայլը:
5. Կիտրոնի հյութն աղի հետ միասին արդյունավետ պայքարում է ժանգի դեմ:
6. Վիտամին С-ն հակաօքսիդանտ է, որն աշխատում է բոլոր մակարդակներում, երբ խոսքը գնում է գեղեցկության և առողջության մասին: Այն կանխում է բջիջների վնասումն ու օգնում է վերականգնել դրանք: Վերացնում է մաշկի փոքր թերությունները, ինչպիսիք են ցաները, բծերն ու կնճիռները:
7. Կիտրոնը հարուստ է պեկտինով, որը թուլացնում է ուտելու ցանկությունը, ինչի շնորհիվ էլ արագացնում է քաշի կորուստը:
8. Կիտրոնի հյութը թուլացնում է նյարդերը և թեթևացնում անհանգստությունը, հոգնածությունը, նյարդայնությունն ու լարվածությունը:
9. Կիտրոնի հյութը հաճախ որպես միջատներին վախեցնելու միջոց է կիրառվում:
10. Եթե ամեն առավոտ կիտրոնի հյութով և մեղրով մեկ բաժակ գոլ ջուր խմեք, ապա կմոռանաք այնպիսի հիվանդությունների մասին, ինչպիսիք են աղիների խցանումները, փորացավերն ու գլխացավերը, մրսածությունը: