Ոնց հասկանում եմ, կայարանի կառուցումը բեռ չի լինելու պետ բյուջեի վրա: Կառուցելու ա մասնավորը, կայարանի վրա էլ առևտրի կենտրոն ա կառուցելու ու դրանով հետ ա բերելու ներդրված գումարը:
Քաղաքապետարանի աշխատակիցների հետ մի գործարար էր գնացել թունելները նայելու. Արսեն Իսկանդարյան: Նա հայտարարել էր, որ քաղաքապետարանի հետ դիտարկում են տարբերակ շինարարությունն առանց պետբյուջեի իրականացնելու համար:
Որոշեցի փնտրել ինֆորմացիա էդ մարդու մասին: Մի երկու թեթև կադաստրային ինֆո բերեց: Այսինքն ըստ համացանցային տեղեկությունների նա ֆինանսապես էն մարդը չի, որ անի էս գործը:
Օգնեք փարատեմ կասկածներս: Սա հերթական սու՞տն ա, թե՞ ինքը թաքնված հարուստներից ա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել