«Ժողովուրդ» թերթն իր այսօրվա համարում հոդված է զետեղել՝ «ԱԱԾ-ի ուշագրավ ծախսերը», որում պատմում է, որ 7 մլն 680 հազար դրամ ԱԱԾ-ն տրամադրել է ախտահանման ծառայությունների համար (կրծողների դեմ) և ևս 8 միլիոն դրամ՝ աղբահանման համար:
Հոդվածի ընդհանուր տոնայնությունն այնպիսին է, ասես հերթական ատկատային մեխանիզմն է բացահայտվել ու խամ մարդու մոտ տպավորություն կարող է ստեղծվել, որ այդպես էլ կա, քանզի մեր հասարակության զգալի մասի մոտ ԱԱԾ ասվածը ասոցացվում է բացառապես Նալբանդյան փողոցի վրա գտնվող շենքի հետ... Մինչդեռ այդ պատկերացումը շատ թերի է:
Հատուկ նման դեպքերի համար անհրաժեշտ եմ գտնում հիշեցնել, որ ԱԱԾ-ի ենթակայության տակ են գտնվում նաև սահմանապահ զորքերը, որոնք տեղակայված են հայ-թուրքական և հայ-վրացական սահմանին, ուստի ոչ մի զարմանալի բան չկա, եթե մի քանի զորամասերի, ԱԱԾ շենքի, ԱԱԾ մեկուսարանի ախտահանման ծառայությունները կազմում են 7 միլիոն 680 հազար դրամ, իսկ աղբահանումը՝ 8 միլիոն դրամ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/322393801227724?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել