Սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի կինը հուշագրություններ է թողարկել, որոնցում բացատրել է մարդկանց հպվելու ամուսնու սովորությունը, հաղորդում է Daily Mail-ը։

Կնոջ խոսքով՝ գրկախառնություններն ու համբույրները միշտ նորմալ են եղել իր ամուսնու և նրա ընտանիքի համար։ Նա ասել է, որ երբ դեռ նոր էին սկսել հանդիպել, աապագա ամուսինը միշտ բռնել է նրա ձեռքը, շոյել դեմքը և գրկել։

Նրա կարծիքով՝ դրա պատճառն այն է, որ 1972-ին ավտովթարի ժամանակ Բայդենը կորցրել է իր առաջին կնոջը՝ Նելիային և դստերը՝ Նաոմիին։ Դրանից ի վեր նա և իր ընտանիքը միմյանց միջև կապը զգալու անհրաժեշտություն են զգում։ Հպումներն այդ կապը զգալու միջոցներից են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել