Երբ որևէ սոցիալական խմբի պատկանող փսքրմասնություն՝ լինի ԼԳԲՏ, ազգային, կրոնական, ռասսայական, որևէ հարթակ օգտագործում է ոչ նպատակային և տվյալ հարթակի օրակարգից դուրս սկսում է խոսել իր փոքրամասնություն լինելուց, դա ակնհայտ ՊՐՈՊԱԳԱՆԴԱ է: 

Հիմա հարց․ ո՞ւմ ցուցումով է ԱԺ ամբիոնից տեղի ունենում ԼԳԲՏ համայնքի քարոզ, արդյո՞ք ԱԺ-ում կա մի գործընթաց, որը կարող է տեղի ունենալ առանց Նիկոլի հրահանգի: Կամ եթե, այնուամենայնիվ, Նիկոլն էս պրոպագանդայից տեղյակ չի եղել, ինչո՞ւ չի դատապարտում տեղի ունեցածը: Իսկ միգուցե հենց ուղղակի Փաշինյանի ցուցումո՞վ է տեղի ունեցել տրանսսեքսուալի ելույթը: Իսկ կարո՞ղ ա էլի serjn a mexavor: 

Հայ առաքելական եկեղեցուց առանձին գործող կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները ե՞րբ են ելույթ ունենալու ԱԺ ամբիոնից ու պրոպագանդեն, ասենք, Հիսուսի վերջին 50 օրերը կամ Եհովայի պաշտամունքն ու կյանքի խոսքը: 

ՀԳ. Նիկոլին փոխանցեք, որ ֆեյքերին հանգիստ թողնի ու զբաղվի էս հարցերով կամ թող լայվ մտնի ու հիմնավորի, որ տրանսգենդերի ելույթն ամբողջությամբ տեղավորվում ա իրա թիմի քաղաքական ծրագրի տրամաբանության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել