Կատուներն ունակ են ճանաչելու իրենց անունը։ Այդ մասին տեղեկացնում է The Guardian-ը՝ հղում կատարելով հետազոտությանը, որի հիմնական հեղինակը դոկտոր Ացուկո Սաիթոն է՝ Ճապոնիայի Սոֆիայի համալսարանից։

Նյութում ասվում է, որ այդ տնային կենդանիները կարող են տարբերել իրենց մականունը այլ բառերի շղթայից։

«Շատ կատուներ ունեցողներ գիտեն, որ նրանք հասկանում են իրենց անունները»,- նշել է Սաիթոն։

Սակայն նրա խոսքով՝ դա պնդելու համար, երևի թե բավական չի եղել գիտական հենքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել