Այսօր կպատմենք, թե ինչով են տարբերվում իսպանական մանկապարտեզները մեր մանկապարտեզներից։
1. Իրենց տարածքով
Շատ-շատ են այն պարտեզները, որոնք գտնվում են գրասենյակների հարևանությամբ և բնակարանային պայմաններ ունեն։ Դա արված է ծնողների համար, որոնք չեն ուզում շատ հեռու լինել իրենց երեխաներից։ Իհարկե, կան նաև առանձին շենքեր՝ կառուցված հենց մանկապարտեզների համար։
2. Այստեղ չկան մահճակալներ։
3. Գետնին նստելը նորմալ է
Երեխաներին թույլ են տալիս խաղալ և նստել այնտեղ, որտեղ նրանց հարմար է։
4. Օծանելիքը պարտադիր է
Իսպանացիները գտնում են, որ փողոց դուրս գալուց առաջ նույնիսկ երեխաներից պետք է լավ հոտ գա։
5. Դժվար է ազատ տեղ գտնելը
Տեղեր չլինելու պատճառով ծնողները գրանցվում են նախքան երեխայի ծնվելը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել