Սթոքհոլմում Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի մի խումբ շվեդ գիտնականներ ստեղծել են նոր տեսակի նյութ՝ թափանցիկ փայտ, որը կարող է օգտագործվել էներգիայի սպառման ցածր մակարդակի շենքերի շինարարության մեջ։ Իր հատկությունների շնորհիվ այս հումքը, ինչպես հաղորդում է «The Guardian» թերթը, կարող է փոխարինել պլաստիկին կամ ապակուն:

Թափանցիկ փայտը ոչ միայն ունի բարձր խտություն և թափանցիկություն, այլև կարող է պահպանել և տարածել ջերմությունը՝ հայտնում է հետազոտողները:

«Մենք ստեղծել ենք բազմաֆունկցիոնալ նյութ, որը կարող է շատ լավ փոխանցել լույսը և կուտակել էներգիա»,- նշել է պրոֆեսոր Սելին Մոնտանարին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել