Համացանցում են հայտնվել «Տերմինատոր» ֆիլմաշարի վեցերորդ մասից կադրեր պատկերող առաջին լուսանկարները: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ նշելով, որ ֆիլմի նոր հատվածն ստացել է «Տերմինատոր. մութ ճակատագիր» անվանումը:

Ինչպես հայտնի է, նոր ֆիլմը կդառնա «Տերմինատոր 2. դատաստանի օր» ժապավենի շարունակությունը:

Գլխավոր դերերը մարմնավորում են նախորդ մասերից հայտնի դերասաններ Լինդա Հեմիլթոնը և Առնոլդ Շվարցենեգերը: Նրանց են միացել նորերը՝ Մաքքենզի Դևիսը, Նատալյա Ռեյսը, Գեբրիել Լունան և Դիեգո Բոնետան:

Կինոնկարի համաշխարհային պրեմիերան Մեծ Բրիտանիայում կկայանա 2019-ի հոկտեմբերի 31-ին, իսկ ԱՄՆ-ում՝ նոյեմբերի մեկին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել