«Բոլորի խաղն այս պահին առնչվում է մեկ` ղարաբաղյան խնդրին: Ու քանի որ ուղտի պարը բռնում է կամրջին, հայաստանյան իշխողի դեպքում` գյուղից տուն գալու ճամփին` ոտանավորի տեսքով, ստիպված ենք դիտարկումն սկսել հոգեբանական բաղկացուցչից: 

Սյուրռեալիստակա՞ն, թե օրինաչափ վիճակ է, որ երկրի լրագրող-ղեկավարը պրոզայից անցնում է «պոեզիային», ընդ որում, գնալով ենթագիտակցական այդ մատնումը դառնում է ոչ կատարյալ (մեզ թույլ չենք տալիս եզրութաբանել այն «անտաղանդ» բնորոշմամբ): Հասկանանք` ինչո՞ւ պոպուլիզմն այլևս նրա մոտ չի ստացվում: Ոտանավորն «այդտեղ» է ծնվում. ծխախոտի մնացուկների հավաքագրումը իր խտացումն է ստացել ենթագիտակցության մեջ ու ներհոսում է ոտանավորի տեսքով:

Ասել ենք, պնդելու ենք` այս հեղափոխության ամբողջ տեխնոլոգիան, կատարումը, անձերը, հիմնականում` առաջնորդը, աստրալ որակում էին: Հիմա էներգաթափում է տեղի ունենում, որի լավագույն ցուցիչը ասպարեզ նետված ոտանավորն է, որի կոդային ու նշանային համակարգը բացելիս կարելի է ստանալ այն ամենը, ինչ կատարվում է այսօր հայոց տնտեսության, անվտանգության, քաղաքական, դիվանագիտական և, իհարկե ու առաջին հերթին, ղարաբաղյան խնդրում: Իսկ «կատարվում» է ներասյբերգային գործընթաց` ղարաբաղյան նոր զարգացումների ենթատեքստով: 

Շեշտադրենք. հանդիպում Վիեննայում` հակամարտող երկրների ղեկավարների միջև, ՀՀ պաշտպանության նախարար Տոնոյանի աննախադեպ հայտարարություն, որով փոխվում է հայկական մոտեցման տրամաբանությունը` փոշիացվում Դուշանբեի «վերելակային ձեռքբերումը», Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույց երկու երկրների ղեկավարների հետ` Ղարաբաղի մասին, տիկնոջ` Աննա Հակոբյանի ամերիկյան այց, Կոնգրեսում (շա՜տ բարձր է հնչում) ելույթ, հանդիպումների անդադար շարք (հիշեցնենք` Վիեննայի հանդիպմանը զուգընթաց լրատվական (ռուսը կասեր՝ արտահոսք եղավ), որ ԱՄՆ մեկնող ինքնաթիռում Աննան ու Մեհրիբանը նույն սալոնում են եղել` կողք կողքի. հասկանալի է, «հոսքը» հերքվեց, լուրջ նստվածքը` մնաց, ընդ որում, լուրն այնքան էլ հեռու չէր իրականությունից` հարցադրմամբ. իսկ ինչո՞ւ ոչ:

Անկախ Մեհրիբան խանումի հետ նույն օդը «շնչել-չշնչելու» հանգամանքից, ակնհայտ է` տիկինը (Աննան), որը կարծես միջազգային խաղում որոշակի դերակատարություն ունի (հենց այնպես չէ նա Նիկոլի հետ նույն ինքնաթիռում հայտնվում, թռչում դես, թռչում դեն), այս պահին ԱՄՆ-ում հենց այնպես չի հայտնվել, ինչ փաթեթավորմամբ էլ այդ այցը ձևակերպվի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել