Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հակահարված տալ մանիպուլյատիվ ինֆորմացիա տարածողներին` մասնավորապես նշելով սոցցանցերի ֆեյքերին։ Վարչապետը նշել է, որ սա ազգային անվտանգության հարց է։
Շատ գովելի նախաձեռնություն է` ըստ իս։ Իսկապես պետք ա մաքրել դաշտը։ Քանի որ ինքս շատ եմ առնչվում նշված երևույթի հետ, ապա թույլ կտամ ինձ խորհուրդ տալ պարոն Վանեցյանին գործընթացը սկսել վարչապետի լայվերի ու պոստերի տակի մեկնաբանություններից։ Գրեթե միշտ թոփ քոմենթ֊սիրո խոստովանություն գրողների 70%֊ը ֆեյք են։ Դրանից հետո կարելի է նայել հայտնի լրատվականների՝ նակխին իշխանության որևէ ներկայացուցչի խոսքը ցիտող նյութերի մեկնաբանությունները։ Կրկին կբացահայտեք հարյուրավոր ֆեյքեր։ Նույն հարթակներում կլինեն նաև հականիկոլական ֆեյքեր, որոնք հակազդում են նիկոլականներին։ Մի խոսքով` իրանց կլուբները դրանք են, ըտեղ են իրանք տժժում։
Նաև կարելի է ստեղծել մի որևէ ֆեյսբուքյան էջ, որին բոլոր ցանկացողնորը կարող են լինքեր ուղարկել, ԱԱԾ համապատասխան վարչության աշխատակից էլ կհավաքագրի այդ տեղեկությունը։
Կարծում եմ՝ բոլորս պետք է օգնենք պարոն Վանեցյանին այս հանձնարարականի կատարման գործում, որպեսզի արագ վերջացնենք ու հնարավորություն տանք ԱԱԾ֊ին զբաղվել առավել կարևոր հարցերով։