Չինաստանի հարավ-արևելքում գտնվող Հունան նահանգում զինված անձը հարձակվել է տարրական դպրոցի սաների վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան: Տղամարդը դանակով հարձակվել է երեխաների վրա, գրանցվել է 2 զոհ, ևս երկուսը տուժել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Հանցագործին ձերբակալել են տեղում: Նա Չժեն անունով տեղի 31-ամյա բնակիչ է: Թե ինչու է տղամարդը նման քայլի դիմել՝ դեռ հայտնի չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել