Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմից հեռանալու է Ռաֆայել Վարանը:

«Չեմ ցանկանում «Ռեալն» առանց Վարանի պատկերացնել: Նա երիտասարդ է, սակայն այստեղ է վաղուց և հիանալի է հանդես գալիս: Շատերն ասում են, որ Վարանը երջանիկ չէ և փոփոխություններ է ցանկանում, սակայն այդ խոսակցությունները ֆուտբոլիստի կյանքի մի մասն են:

Ռաֆայելը հեռանալու հետ կապված ինձ ոչինչ չի ասել: Ինձ համար կարևոր է, թե ինչ է նա ինձ հետ խոսում: Այժմ Վարանն աշխարհի լավագույն ակումբում է, և նա դա հասկանում է: Նա «Ռեալի» հետ տիտղոսներ է նվաճել, և ես ցանկանում եմ, որ նա մնա այստեղ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել