Այսօր 2019 թվականի ապրիլի 2-ն է։ Լավ հիշեք այս օրը։ Երեք տարի առաջ մենք կարողացանք (ծայրահեղ ծանր գնով, բայց կարողացանք) պահպանել մեր պետականությունն ու մեր սահմանները։ Անցել է երեք տարի, ու այսօր Երևանում Սորոսի հիմնադրամը խաղաղության կոչերով հավաք է անում, որին ներկա է Արցախն ատող ու ադրբեջանցիներին սիրող կապտամազիկը, այս նույն օրը Լարա Ահարոնյանը մեզ ամոթանք է տալիս, որ պատերազմում ենք, այս նույն օրը Եռաբլուրում մեքենա են թալանում (ու կապ չունի, որ հերոսի հարազատների մեքենա է), ու հենց այս օրը Ալիևն ասում ա, որ պատերազմը չի ավարտվել...
Լավ հիշեք այս օրը։

ՀԳ. Միշտ կարդում էի հայոց պատմություն ու չէի հասկանում, թե ոնց ա, որ միշտ կոտորվել ենք, գաղթել ենք, Տիգրանակերտի բանալիները սեփական ձեռքով ենք թշնամուն հանձնել։ Հիմա հասկանում եմ, այ հենց սենց հանգիստ ու խաղաղ, կեղծ օրակարգերով տարված, բոլորիս աչքի առաջ։

#եսռազմահայրենասերդիշովգաեմ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել