Armenpress.am-ը գրում է.

Հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին մարտի 31-ին, ժամը 15.25-ին, հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 3 քաղաքացի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 13.00-ին, Արարատի մարզի Ջրաշեն գյուղի տներից մեկում գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն (ԴԲՓ):
Կատարվում է քննություն:

Մարտի 31-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում հարցականով» ախտորոշմամբ Հրազդան քաղաքից բուժօգնության են դիմել 3 քաղաքացի:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, տանը տեղադրված բնական գազով ջեռուցվող վառարանից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն:

Մարտի 30-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Նորատուս գյուղի 3 անչափահաս բնակիչ: 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, երեխաները թունավորվել են տան խոհանոցում տեղադրված գազի կաթսայից արտանետված շմոլ գազից:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն:

Մարտի 30-ին, ժամը 14.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Նոյեմբերյան քաղաքի 3 բնակիչ: 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, իրենց տանը տոլմա են կերել, ինչից հետո ինքնազգացողությունները վատացել է, և «շտապօգնության» ավտոմեքենայով տեղափոխվել են հիվանդանոց: 

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել