Արտասովոր դեպք է գրանցվել Շոտլանդիայում ավտովթարի հետևանքով կոմայի մեջ հայտնված 24-ամյա Ֆրեյզեր Ուոթի հետ: Ինչպես հաղորդում են օտարերկրյա լրատվամիջոցները, կոմայից դուրս գալով՝ Ֆրեյզերն, ի զարմանս բժիշկների և իր մտերիմների, խոսել է մալայզերեն:

Երիտասարդ տղամարդն իսկապես սովորել է մալայզերեն և չինարեն, սակայն վաղ հասակում, երբ իր ընտանիքի հետ բնակվել է Բորնեո կղզում: Այնուհետև նա 19 տարի բնակվել է հայրենիքում, և իրեն ծանոթ օտար լեզուները կիրառելու առիթ չի ունեցել:

Հայտնի չէ կոմայից դուրս գալուց հետո տղամարդու մալայզերեն խոսելու պատճառը, որն, ի դեպ, տևել է ընդամենը 24 ժամ: Այնուհետև Ուոթին խոսել է իր մայրենի լեզվով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել