Այսօր աշխարհում տոնվում է ստելու օրը: Բոլոր մարդիկ միմյանց հետ կատակելով են նշում այս օրը, բայց մեր երկրում այս օրն ավելի շուտ երկրի թիվ 1 պաշտոնյայի օրն է, քան կատակով ստելու: 

Նիկոլն իր քաղաքական գործունեությամբ ստի մարդկային արտացոլանքն է: Էս մարդն իր ողջ լրագրողական և քաղաքական գործունեությունը կառուցել և շարունակում է կառուցել ստի ու կեղծիքի վրա: Նիկոլի ստերը բազմաթիվ և բազմազան են, բայց եկեք հիմա թվարկենք ամենաբացահայտ ստերը. 

- Պետք է հանվեն բոլոր արագաչափերը, կարմիր գծերը,
- Հայաստանում դատավորներին ոչ ոք չի զանգում (ԱԱԾ-ՀՔԾ պետերի գաղտնալսումը վկա),
- Հայաստանում կոռուպցիա չկա,
- Սերժ Սարգսյանի եղբայրը Հայաստանի բոլոր բիզնեսներում 50 տոկոս փայ ունի,
- Ապրիլյան քառօրյայի ընթացքում ՀՀ ԶՈւ-երի պատճառով տարածքներ ենք կորցրել,
- Գործարարները ճամպրուկներով փողեր էին տանում Բ26,
- Հայաստանում մենաշնորհ չկա,
- Դուրս ենք գալիս ԵԱՏՄ-ից,
- Մարտի 1-ի ոճրագործությունն ամբողջությամբ բացահայտված է,
- Թռիչքային աճ ենք ապահովում տնտեսական, 
- Առանց Արցախի մասնակցության չեմ բանակցելու Ալիևի հետ, 
- Բանակից փախածները քաղաքականության մեջ տեղ չունեն,
- Արցախի գեներալների որդիները խուսափել են բանակից: 

Նիկոլ, դու էս երկրի գերագույն գլխավոր ՍՏԱԽՈՍՆ ես: Շնորհավոր տոնդ, պարոն Փաշինյան, և վերջում` սերդեչնի պրիվետ օտ Արութինա Զիմզիմովա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել