Ռուսական բալետի հայտնի պարուհին չի հոգնում երկրպագուներին իր ֆիրմային շպագատը ցուցադրել:

Մեծ և Մարիինյան թատրոնների նախկին մենապարուհի Անաստասիա Վոլոչկովան կրկին զարմացրել է իր երկրպագուներին: Instagram-ի իր էջում նա լուսանկար է հրապարակել, որտեղ նա պատկերված է ուղղահայաց շպագատով:

Լուսանկարը, բացի անթերի շպագատը, ուշագրավ է նրանով, որ 43-ամյա բարձրաշխարհիկ տիկինը կանգնած է արջի վրա, ճիշտ է, ոչ կենդանի:

«Իմ հավասարակշռությունն անթերի է և՛ հորիզոնական, և՛ ուղղահայաց շպագատով»,- մեկնաբանել է լուսանկարը պարուհին:

Երկրպագուները Վոլոչկովայի շպագատի վարպետությունը կարող էին գնահատել միայն լայքերով: Իր հրապարակումներին մեկնաբանություն թողնելու հնարավորությունը պարուհին անջատել է ձմռան վերջին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել