ԱՄՆ-ում մանկապղծության համար դատապարտված մանկաբույժը կշարունակի պետությունից ամենամյա թոշակ ստանալ, որը կազմում է մոտ 100 հազար դոլար։ Այդ մասին գրում է The Wall Street Journal – ը։

Համատեղ հետաքննության ընթացքում թերթը և Frontline հեռուստահաղորդումը պարզել են, որ ներկայում 70-ամյա Սթենլի Պատրիկ Վեբերը թոշակ է ստանում որպես ԱՄՆ առողջապահության սպայական կորպուսի ծառայության նախկին կապիտան։

Վեբերը մեղավոր է ճանաչվել 2018թ․ սեպտեմբերին Մոնտանում երկու անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ։ 2019թ․ հունվարին նրան դատապարտել են 18 տարի և 4 ամիս բանտարկության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել