Մեծ Բրիտանիայի ամենատարեց բնակիչը՝ Բոբ Ուեյթոնը, նշել է 111-րդ տարեդարձը և կիսվել երկարակեցության գաղտնիքով, գրում է Daily Mail-ը։ Երկարակյացը ծննդյան օրը նշել է Հեմփշիր կոմսության Ալթոն քաղաքի ծերանոցում՝ բարեկամների և ծանոթների հետ միասին։

Նախկին ուսուցիչ և ինժեներ Բոբ Ուեյթոնի կարծիքով՝ իրեն հաջողվել է այդքան երկար ապրել, որովհետև «խուսափել է մահվանից»։

Նա ասել է, որ չի սիրում ուշադրության կենտրոնում լինել և անգամ Եղիսաբեթ թագուհուն խնդրել է իրեն չուղարկել «անհոգի» շնորհավորական բացիկ։ Նրա խոսքով՝ աշխարհը շատ է փոխվել, սակայն մարդիկ նույնն են մնացել։

Ուեյթոնն ունի 2 որդի, դուստր, տասը թոռ և 25 ծոռ, սակայն նա փորձում է ոչ ոքից կախված չլինել։

He said the speed of communication was the other big change and he will be holding a Skype conversation on his birthday with a school in Taiwan where he taught in the 1930s (pictured)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել