Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- կարագ - 10 գ
- շաքարավազ - 200 գ
- ալյուր - 200 գ
- ձու - 4 հատ
- Կրեմի համար՝
- խտացրած կաթ եփված - 400 գ
- սերուցք՝ 30-35% յուղայնությամբ - 350 մլ
- Օշարակի համար՝
- խտացրած կաթ եփված - 2 ճ/գ
- կոնյակ - 2 ճ/գ
- ջուր - 150 մլ
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք բիսկվիթը: Ձվի սպիտակուցներն ու դեղնուցները առանձնացնում ենք, սպիտակուցները լավ հարում ենք և կամաց-կամաց ավելացնում շաքարավազը: Այնուհետև հատ առ հատ լցնում ենք դեղնուցներն ու հարում: Վերջում ավելացնում ենք ալյուրն ու խմոր հունցում: Այս ամենից հետո խմորը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 40-45 րոպե:
Բիսկվիթը հովացնում ենք, հանում ձևամանից և 4-5 ժամով հանգիստ թողնում:
Պատրաստում ենք օշարակը: Ջուրն ու 2 ճ/գ եփած խտացրած կաթը մարմանդ կրակին եռացնում ենք, ավելացնում կոնյակն ու խառնում: Բիսկվիթը երկու մասի ենք բաժանում և օշարակով տոգորում:
Պատրաստում ենք կրեմը: Սերուցքը լավ հարում ենք, կամաց-կամաց ավելացնում ենք եփած խտացրած կաթը:
Առաջին շերտին կրեմ ենք քսում և դնում երկրորդ շերտը:
Վերջում կրեմապատում ենք ողջ տորթը:
Տորթը 2-3 ժամով տեղափոխում ենք սառնարան և մատուցում:

Իսկ Դուք սիրում ենք տորթ «Իրիս»։
Նյութի աղբյուր՝ https://www.cooks.am/տորթ-իրիս/?fbclid=IwAR2OmybDBMdI3SlPA7abI16JpJ18MuSi7A9GnpqfKyNS562RQHnnT6osu0U
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել