Ամերիկյան Excell Auto Group ընկերության արտադրած Kalrmann King մեքենան գերազանցել է բրիտանական արտադրության Bentley Bentayga-ին և Rolls-Royce Cullinan-ին՝ դառնալով աշխարհում ամենաթանկարժեք արտաճանապարհային մեքենան:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, դրա գինը 1,8 մլն դոլար է:
Մեքենան ստեղծված է Ford F-550 մոդելի հիման վրա, կշռում է վեց տոննա: Դրա շնորհանդեսը կայացել է Դուբայում:
Փոխադրամիջոցն ունի աչքի ընկնող դիզայն, որն առանձնանում է սուր անկյունների առատությամբ:
Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա Kalrmann King-ը համալրված է 6,8 լ աշխատանքային ծավալով, 400 ձիաուժ հզորությամբ V10 շարժիչով, որն առավելագույնը 140 կմ/ժ արագություն է զարգացնում:
Մեքենան կարելի է նաև պատվիրել զրահապատ, ներսում 4K HD հեռուստացույցով, լուսավորվող առաստաղով, սառնարանով, Nespresso սուրճի պատրաստման սարքով, չհրկիզվող պահարանով և այլ հարմարություններով համալրված տարբերակով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել