Armenpress.am-ը գրում է․

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը նախագահի թեկնածու Է առաջադրվել երկրորդ ժամկետով, հորդորել Է ուկրաինացիներին՝ ընտրություն չկատարել Ռուսաստանի օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 29-ին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Ուկրաինացիները պետք Է քվեարկեն այնպես, ինչպես ամենաքիչը ցանկալի կլիներ Կրեմլին: Քանզի քաղաքարտին Է տրված Ուկրաինան, մեր ազգի ապագան, մեր ժողովրդի ապագան: Եվ մենք ոչ ոքի ու երբեք թույլ չենք տա խափանել մեր ընտրությունները»,- Պորոշենկոյի խոսքը մեջբերել Է նրա մամուլի ծառայությունը: Պորոշենկոն նշել Է, որ մարտի 31-ին՝ ընտրություններն օրը, ռազմաճակատի գիծն անցնելու Է ոչ միայն Դոնբասով, այլեւ յուրաքանչյուր ընտրատեղամասով: «Եվ, վերցնելով քվեաթերթիկները, իմ խնդրանքն Է՝ «ոչ» ասացեք Պուտինին, «ոչ» ասացեք նրանց նմաններին»,-հայտարարել Է Պորոշենկոն հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել