Microsoft-ի մարքեթինգային գծով տնօրեն Քրիս Կապոսելան ուղերձով է հանդես եկել՝ ընկերության աշխատակիցներին կոչ անելով ապրիլի 1-ին զերծ մնալ հրապարակային կատակներից, փոխանցում է The Verge-ն։

Թոփ-մենեջերի խոսքով՝ ապրիլմեկյան հումորը ավելի շատ կարող է վնասել, քան օգտակար լինել, չնայած ինքը գնահատում է աշխատակիցների ջանքերը և աչքի ընկնելու նրանց ցանկությունը։ Microsoft-ը պարզապես որոշել է ապահովագրել իրեն աղմուկներից, որոնք կարող են բարձրանալ ընկերության կողմից արված կատակների պատճառով։

Եղել են դեպքեր, երբ ընկերությունների վարկանիշը տուժել է դրանից։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել