Մոցարտի երաժշտությունը բարձրացնում է Իբուպրոֆեն դեղահաբի արդյունավետությունը: Այս մասին հայտնել են Յութայի համալսարանի գիտնականները։ Փաստն ապացուցվել է մկների վրա գիտափորձի միջոցով։ Պարզվել է, որ Իբուպրոֆեն-երաժշտություն համադրությունը բորբոքային գործընթացների ժամանակ 93 տոկոսով թուլացնում է ցավի զգացողությունը:

Մոցարտի բուժիչ ստեղծագործությունների ցանկը կազմել են պրոֆեսիոնալ երաժիշտների մասնակցությամբ:

Պարզվել է, որ երաժշտության եւ Իբուպրոֆենի համադրությունը հզոր ցավազրկող հատկություն ունի։ Այսպիսով՝ Իբուպրոֆեն-երաժշտություն համադրությունը բորբոքային գործընթացների ժամանակ 93 տոկոսով թուլացնում է ցավի զգացողությունը, իսկ Կանաբիդիոլի կամ NAX 5055-ի ընդունումը Մոցարտ լսելիս՝ 21 և 9 տոկոսով։

Գիտնականների խոսքով՝ ավելի վաղ ոչ մի դեղորայք այնքան արագ թերապևտիկ աղդեցություն չի ունեցել, որքան «Իբուպրոֆեն»-ը։ Բացի այդ՝ վիրահատական միջամտությունից հետո հիվանդին խորհուրդ է տրվում Մոցարտի երաժշտություն լսել․ այն 77 տոկոսով կարող է նվազեցնել ցավը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել