Ամերիկացի պլյուս չափի մոդել Պալոմա Էլեսերը նկարահանվել է Vogue նորաձևության ամսագրի մեքսիկական տարբերակի շապիկի համար: Ապրիլյան թողարկման առաջին էջի լուսանկարը հրապարակվել է պարբերականի Instagram-ի պաշտոնական էջում:
Նկարում մոդելը կեցվածք է ընդունել սև կրծկալով և լայն արձակված սպիտակ վերնաշապիկով: «Եկեք խոսենք եզակիության ուժի մասին»,- սոցցանցում հրապարակումը մեկնաբանել են ադմինիստրատորները:
Նկարահանումների հեղինակը լուսանկարիչ Կաս Բերդն է: Բացի շապիկի նկարից՝ նրա էջում են հայտնվել նաև Էլեսերի՝ լողափին և ստուդիայում Vogue Mexico-ի համար արված ֆոտոշարքի մի շարք կադրեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել