Հայերի 90% պատկերացում իսկ չունի իրենց անունների ու ազգանունների մասին: Ճնշող մեծամասնությունը համոզված է, որ Հովհաննես, Պողոս, Պետրոս, Սամվել, Եղիշե, Աննա, Մարիամ, Թամար և այլ նմանատիպ անունները «հայկական» են, մինչդեռ դրանք բոլորը հրեական անուններ են: Այլ անունները՝ Գրիգոր, Գևորգ, Սարգիս ևն՝ հունական են: Դրան ավելացրեք թուրքական անուն-ազգանունները և ցածրորակ ռուսական անունները (այն էլ դեբիլացրած արտասանությամբ՝ Սերժիկ, Սըվետ, Կոլիկ, Սաշիկ, Սեռյոժա, Ժենյա, Լյովա) ու կստանաք ընդհանուր պատկերացում ազգի անվանական դեբիլացման մակարդակի մասին: Արդյունքում, հայերի ճնշող մեծամասնությունը օտարածին անուններ են կրում, բայց ոչ գաղափար ունեն դրա մասին, ոչ էլ առանձնապես մտահոգված են: Այդ ստրկամիտ օտարամոլությունը իբր քիչ էր, հիմա նոր՝ էլ ավելի էշական անուններ են տարածվում՝ Ձիաննա (չխառնել էշԱննայի հետ), Լուիզա, Սառա, Ջեսսիկա և այլ ցածրորակ անուններ: Սամվել Կարապետյանի խոսքը այս հարցի վերաբերյալ (այդ թվում ինքնաքննադատական, որը հազվադեպ բացառություն է՝ որ հայը ինքն իրեն քննադատի՞ ...աներևակայելի բան է):
Նյութի աղբյուր՝ http://areyon.livejournal.com/184765.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել