Panorama.am-ը գրում է.

Հայաստանը հումանիտար օգնություն կուղարկի Իրան՝ ջրհեղեղից տուժածներին աջակցելու համար։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ Հայաստանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության հետ բանակցել՝  ջրհեղեղից տուժած մարդկանց օժանդակելու համար:

Նախարարը հիշեցրեց, որ երեկ հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին և պատրաստակամություն են  հայտնել օժանդակել նախորդ շաբաթ Իրանում տեղի ունեցած  ջրհեղեղի տուժածներին:

«Մենք ուզում ենք հումանիտար օգնություն ուղարկենք, բայց հարցը նրանում է, որ մենք դա կազմակերպում ենք ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով, այնտեղ նաև իրենց մասնակցությունն է լինելու»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ նախատեսում են Իրան ուղարկել տեխնիկական միջոցներ, մեքենաներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել