Operativ.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ն ողջունում է Վրաստանի գրավյալ տարածքներին առնչվող խնդրի խաղաղ կարգավորման ջանքերը, միաժամանակ կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել զինված ուժերն իր կողմից ճանաչված տարածքներից: Այդ մասին Թբիլիսիում հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ավիացիայի գլխավոր մարշալ Ստյուարտ Պիչը՝ Թբիլիսիում արդեն երրորդ անգամ գումարված դաշինքի ռազմական կոմիտեի նիստին:
Նա խոսել է Հյուսիսատլանտյան դաշինքում Վրաստանի ներդրման մասին և վերահաստատել է կազմակերպության աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը:

«Դաշինքը կարևորում էՎրաստանի հետ համագործակցությունը: Վրաստան-ՆԱՏՕ զորավարժությունները մեր ռազմական համագործակցության առավել ակնառու օրինակներից մեկն են: Դուք արժեքավոր գործընկեր եք, և մասնակցելով դաշինքի առաքելություններին, զգալի ներդրում եք կատարում ընդհանուր գործում… Դաշինքը տեղեկացված կլինի Վրաստանի, ինչպես նաև ողջ տարածաշրջանի անվտանգության մասին: Դաշինքը ճանաչում է Վրաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները, որոնք ներառում են Աբխազիան և «այսպես կոչված» Հարավային Օսիան: Դաշինքը նաև կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել զորքերն իր կողմից ճանաչված Վրաստանի տարածքներից: ՆԱՏՕ-ն ողջունում է երկու տարածքներում հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու Վրաստանի ջանքերը»,-հայտարարել է Ստյուարտ Պիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել