Ժողովուրդ ջան, պարզվում ա՝ իմ հեծանիվը (ի դեպ, հեծանիվը կրտսեր որդունս է, այլ ոչ թե իմը, և գողացվել է նաև այլ հեծանիվ. ոստիկանության հաղորդումը կարող եք ընթերցել) ավելի կարևոր թեմա է, քան ոմանց անձն ու անունը, որ այդպես էլ չեն քննարկվում։
Կամ դա ի՞նչ մի կարևոր թեմա էր, որը շրջանառության մեջ դրվեց վարչապետին հարց ուղղելուցս ընդամենը րոպեներ անց...
Սա՞ է նոր Հայաստանը...
Այո՛, ես երբեմն օգտվում եմ տղայիս հեծանիվից, բայց դա չեմ անում հրապարակավ, իմ օգտին արհեստական վարկանիշ կորզելու նպատակով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=422499494984210&id=100016724891018¬if_id=1553758753483140¬if_t=close_friend_activity&ref=notif
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել