Aysor.am-ը գրում է․

Այսօր տեղի ունեցավ «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձիք: Ներկայացվեց «Օրբելի» կենտրոնի պաշտոնական կայքը՝ www.orbeli.am,  կատարված աշխատանքները, զարգացման հեռանկարներն ու ծրագրերը։
«Օրբելի» կենտրոնը, նշենք, վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախագիծն է, որը հետազոտություններ և վերլուծություններ է իրականացնում տնտեսության, տարածաշրջանային, ներքին և արտաքին քաղաքական զարգացումների, անվտանգության, ենթակառուցվածքների, մեդիայի և այլ ոլորտներում: ՊՈԱԿ-ի ղեկավաի Հովհաննես Մովսիսյանը նշեց, որ կենտրոնի ստեղծման աշխատանքները մեկնարկել էին 2018 թվականի հուլիսից։ Կենտրոնն անվանել են Օրբելի՝ ի պատիվ Հովսեփ Օրբելու։
Հովհաննես Մովսիսյանի խոսքով՝ կենտրոնում այս պահին ներգրավված են հարյուրից ավելի փորձագետներ։ «Կենտրոնը լինելու է ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային կեմտրոն»,-վստահեցրեց Հ. Մովսիսյանը։ Նա ասաց, թե կհամարի կենտրոնը հաջողած, եթե այն չհամեմատվի օրվա իշխանության հետ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել