Լոռվա ձորերից հոնի օղի էին բերել: Ես ու Սարոյան Արսենը խմեցինք, քեֆներս լավացավ, ու Արսենը թե՝ գնանք «պապիս» գերեզմանին:
Մի շիշ արաղ առանք, մի շիշ հանքային ջուր, մի զույգ մեխակ, ու գնացինք Պանթեոն: Հանգիստ ու խաղաղ ննջում էին ազգիս մեծերը: Տարածքը ընդամենը մի բուռ հող էր ու էդ տարածքում որպես արծիվ սավառնում էր Անդրանիկը…
Ավելի ճիշտ՝ Անդրանիկ Մարգարյանի գերեզմանային համալիրը: Չորս կողմը խեղճություն էր: Այսուայնտեղ կուչ էին եկել մյուս մեծերը՝ Արամ Խաչատրյանը, Կոմիտասը, Դերենիկ Դեմիճյանը, Շիրվանզադեն, Փարաջանովը…
Մեխակները դրեցինք Սարոյանի վրա ու բաժակը ձեռներիս՝ օղորմի տվինք մեծին, հետո էլ՝ մեծերին: Բայց Անդրանիկի թևատարած գերեզմանը մեզ հանգիստ չէր տալիս:
-Արսեն,- ասի: Սարոյանի սիրտը էստե՞ղ ա թաղած:
-Չէ՛, -ասաց:
-Բա ի՞նչը…, -շվարեցի:
-Սարոյանի ձվերը…
-Ոոո՞նց,-կորցրել էի խոսելու շնորհը…
-Սարոյանը, -ասաց,-չի կարող մի տեղ լինել, որտեղ ուրիշի շվաքն ա…
Շատ-շատ այնտեղ միայն նրա ձվերը կարող են լինել…
Ես մոռացել էի, որ նրա սիրտը լեռներում է:
17.02.2009 թվական
Լևոն Ջավախյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mkrtchian/posts/3054257810808
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել