Սալվադոր Դալի «Corpus hupercubus» 1954
Մահացավ մարդը, և եկավ Աստծո դատի օրը: Երկար նայեց Աստված նրա վրա և մտազբաղ ու թյուրիմացության մեջ լռեց: Չդիմացավ մարդը ու հարցրեց.
- Տեր իմ, ի՞նչ ճակատագիր ունեմ ես: Ինչո՞ւ ես լռում: Ախր ես երկնային արքայություն եմ վաստակել: Ես տանջվել եմ, - արժանապատվությամբ հայտարարեց մարդը:
- Իսկ էդ երբվանի՞ց ես տանջանքները դարձել վաստակ, - զարմացավ Աստված:
- Ես շապիկով ու պարանով եմ միշտ եղել, — համառորեն շարունակեց մարդը: — Ցորենի թեփ և չոր ոլոռ եմ կերել, բացի ջրից ուրիշ բան չեմ խմել, կյանքիս ընթացքում ընդհանրապես կին չեմ տեսել: Ես տանջել եմ իմ մարմինը ծոմով և աղոթքներով…
- Եվ ի՞նչ, — զարմացավ Աստված: — Ես հասկանում եմ, որ դու տանջվել ես, սակայն ինչի՞ համար:
- Քո փառքի համար, — առանց մտածելու պատասխանեց մարդը:
- Հետաքրքիր փառք է ստացվում ինձ մոտ, — քմծիծաղ տվեց Տերը: — Նշանակում է, որ ես մարդկանց սովի եմ մատնում, ստիպում եմ նրանց ցնցոտիներ հագնել և զրկում եմ նրանց սիրո ուրախությունից:
Լռություն տիրեց… Աստված նույն կերպ մտազբաղ նայում էր մարդուն:
- Եվ ի՞նչ ճակատագիր է ինձ սպասում, — իր մասին հիշեցրեց մարդը:
- Տանջվել ես, ասում ես, — ցածր ձայնով ասաց Աստված: — Ինչպե՞ս քեզ բացատրեմ, որ հասկանաս… Այ օրինակ հյուսնը, որ քեզանից առաջ էր: Նա իր ամբողջ կյանքի ընթացքում մարդկանց համար տներ էր կառուցել, շոգին և ցրտին, երբեմն սոված էր մնացել և հաճախ մուրճով իր մատներին էր խփել, այդպես էլ տանջվել էր: Սակայն նա տներ էր կառուցում և դրանց դիմաց իր ազնիվ աշխատանքի վարձը ստանում: Իսկ դու, ստացվում է, որ ամբողջ կյանքումդ միայն մուրճով մատներիդ ես հարվածել:
Աստված մի պահ լռեց…
- Իսկ ու՞ր է տունը: ՏՈւՆԸ Ու՞Ր Է, ՀԱՐՑՆՈւՄ ԵՄ ՔԵԶ: