««Փաստ» թերթի ուսումնասիրություններն ուշագրավ արդյունք­ներ են ի հայտ բերել ոստիկանության բացահայտումների առու­մով: Մասնավորաբար, պարզվում է, որ միայն 2019 թ. փետրվարի սկզբից մինչև մարտի 21-ն ընկած ժամանակահատվածը ոստի­կանության ծառայողների կողմից բացահայտվել և լուսաբանվել է յուրացումների և պաշտոնեական լիազորությունների չարաշահ­ման 17 դեպք: Սա աննախադեպ ցուցանիշ է: Ուշագրավ է, որ դրանց մեջ զգալի տեղ են զբաղեցնում ՏԻՄ մարմիններում կամ դպրոցներում չարաշահման դեպքերը: Սակայն ամենախոշոր բա­ցահայտումներից մեկը վերաբերում է «Բարձրավոլտ էլեկտրա­կան ցանցերին», որի տնօրինության կողմից չարաշահումներ և յուրացումներ կատարելու վերաբերյալ կառավարությանը հասցեագրված դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութե­րով պարզվել է, որ հափշտակվել է 47 միլիոն դրամի՝ 24 կմ հա­ղորդալար:

Չարաշահումներ են բացահայտվել Մարմաշեն, Օծուն, Մուսալեռ, Ուշի, Ջիլ, Շամլուղ համայնքների ղեկավարների և այլ պաշտոնատպր անձանց գործողություններում, Գյումրու շախմա­տի դպրոցում (մոտ 8 մլն դրամ), Վանաձորի «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում», Գյումրու քաղաքապե­տարանի «Բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրո­ցում» (23 մլն դրամ), Շիրակի մարզի Ձորաշենի միջնակարգ դպրոցում (16 մլն դրամ) և այլն:

Այս ժամանակաընթացքում բացահայտվածների շարքում են նաև ԵՊՀ-ում կատարված ապօրի­նությունները (27 մլն դրամ)»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել