Էփլի «նորամուծությունները»
Ավարտվեց հերթական սոֆթի ու սերվիսների պրեզենտացիան: Փաստացի, «Էփլենք» վերջնականապես «փաթթած» ունեն նորարարության վրա ու կենտրոնանում են փող տպելու վրա:
Նրանք դադարեցին բրդել առանձին Apple TV ապարատային ճյուղը կարծես ու հիմա խոստանում են տարածվել բոլոր խելուստացույցերի վրա (smart tv):
Ինչի՞ համար ա դա արվում։ «Էփլենք» որոշեցին վճարովի սթրիմինգային բազառների մեջ մտնել և այսպիսով հերթական մրցակիցն են դառնում «Նեթֆլիքսին»: Այո՛, ինչո՞ւ միայն նրանց, քանի որ մնացածի հետ արդեն պայմանավորվել են ու հանգիստ ինտեգրել իրենց սիստեմի մեջ, այսպիսով նրանք դառնում են միայն կոնտենտ մատակարարող ու կորցնում իրենց ինքնությունը՝ որպես սթրիմինգային ընկերություններ:
«Էփլը» նոր բան հորինելու տեղը պարզապես կրկնօրինակում է արդեն լավ աշխատող բիզնես սխեման և փորձում փողով խեղդել մրցակիցներին: Նույն քայլին գնում է նաև նորություններում ինտեգրելով ամսագրերը:
Խաղային ոլորտում ևս փորձում է ամսավճարով լուծել առնել-չառնելու խնդիրները և դրանք սինխրոնիզացնել ցանկացած սարքավորման հետ, որ հնարավորինս շատ մարդու վրա այն վաճառի:
Այսպիսով «Խնձորենք» կունենան հնարավորություն ամեն ամիս մտնելու իրենց հաճախորդների գրպանները apple news+, apple tv+, apple card և apple arcade հավելվածների շնորհիվ։
Օղորմածիկ Ջոբսի ասված բառերը տրանսֆորմացվել են ու դարձել «Դարձիր ագահ, ժլատ և անկուշտ»։