Ավտոմեքենա ունեցող բոլոր մարդիկ շատ լավ գիտեն, որ այսօր այսպես կոչված տեխզննման կտրոնն ավտոմեքենայի տեխնիկական վիճակի հետ ոչ մի կապ չունի։ Այսինքն, եթե նախկինում տեխզննման կտրոն ստանալու համար, պետք էր մեքենան ներկայացնել տեխզննման կայան, որտեղ այն պետք է զննվեր, և թերությունների առկայության դեպքում դրանք պետք է շտկվեին, որ այդ կտրոնը ստնայիր, ապա հիմա բավական է վճարել տուրք և այդ կտրոնը հենց բանկում ստանալ։
Ես առաջարկում եմ այս հարցի հետևյալ լուծումը․ պետությունն այս գործառույթը տեղափոխում է մասնավոր դաշտ, այսինքն՝ ավտոտեխզննման կայաններին լիցենզիաներ է տրամադրում ավտոտեխսպասարկման կայաններին (սերվիսներին), որոնք կհամապատասխանեն որոշակի պահանջների։ Կախված մեքենայի տարիքից՝ ամեն մեքենա պետք է պարտադիր անցնի իրական տեխզննում, օրինակ՝ մինչև 5 տարեկան մեքենաները չեն անցնում, 5-10 տարեկան մեքենաները՝ 2 տարին մեկ անգամ, 10 տարեկան և ավել մեքենաներն՝ ամեն տարի։
Հայաստանում կա 500.000-ից ավելի տրանսպորտային միջոց։ Ասենք, եթե ամեն մեքենայի տեխզննման համար այսօրվա 15,000 դրամից 5,000 դրամը տրամադրենք մասնավորին, ապա դա կստացվի տարեկան 2,500.000.000 դրամ շրջանառությամբ փոքր բիզնես, որից կգանձվեն նաև հարկեր։ Պետությունն էլ կստանա իր մասը տուրքի տեսքով՝ 5.000.000.000 դրամ։
Պարզ հաշվարկ ա, ձեռնտու է և՛ պետությանը, և՛ մասնավորին, և՛ քաղաքացուն։