ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ երկու տարի տևած հետաքննությունն ավարտվեց: Հատուկ քննիչ Մյուլլերի կողմից շուրջ երկու տարի շարունակ իրականացվում էր հետաքննություն՝ պարզելու համար, թե արդյո՞ք Թրամփը համագործակցել է ռուսների հետ, որի արդյունքում ընտրվել է նախագահի պաշտոնում: Հիմա, երբ հարյուրավոր մարդիկ են հարցաքննվել, հազարավոր փաստաթղթեր են ուսումնասիրվել, քննությունը պարզել է, որ Թրամփը և իր թիմը որևէ համագործակցություն չեն ունեցել ռուսների հետ: Սա հետաքրքրիր է ներհայաստանյան իրականության մեջ: 2008 թ․-ի մարտի 1-ի դեպքերի շրջանակներում ձերբակալված է նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Առաջին իսկ օրվանից նախագահ Քոչարյանն իր մեղքը չի ընդունել՝ համարելով գործը շինծու, և փաստաբանական խումբն արդեն 5-րդ բողոքն է ուղարկել ՄԻԵԴ: Դժվար է ասել, թե ինչքան ժամանակ կպահանջվի, որ ապացուցվի Քոչարյանի անմեղությունը, բայց որ մի օր արդարացվելու է, քննարկման ենթակա չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել