Մարդիկ հաճախ չեն գնահատում էմոցիաներ ունենալու ունակությունը: Մանավանդ դրական էմոցիաներն իբր ամոթխածության պատճառով խցկում են հոգու խորքերը: Ամաչում են ասել, որ սիրում են, ամաչում են, հուզվում են` ուրախացան չնչին բանից: Ամեն կերպ ձգտում են անվրդով ու հանդարտ կերպարանքը պահպանել: Սիրելիներս, մի մոռացեք, որ ՄԱՐԴ եք, բիոռոբոտի նմանվելու հարկ չկա: Իհարկե, ամեն պահի, ամեն հում զգացողություն չի, որ կարելի է ի ցույց դնել, բայց, եթե այն կա, ապրում է ձեր ներսում, հղկված ու գեղեցիկ է, կարիք չկա թաքցնել: Չէ՞ որ դուք հաճույքով լսում եք երգեր, հմայված նայում պարային բեմադրություններ, սիրո մասին ֆիլմեր: Ի՞նչ են դրանք, եթե ոչ էմոցիաների արտահայտումներ: Արդյո՞ք ճիշտ է հույզի արտահայտմամբ հիանալով ճնշել սեփական հոգին:
Ի վերջո կյանքն այնքան կարճ է, իսկ մեզնից հետո մնում են ՄԻԱՅՆ մեր հույզերի տարատեսակ արտահայտումները...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/569966163026665
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել