Սակավամարդ երկրներում դասական առումով կուսակցականությունն անհնար է, ժողովրդավարությունն անհնար է, եթե իհարկե այդ երկրները չեն ուզում իմիտացիաներով խորտակվել։
Այդ երկրներում միակ ելքը ուղեղով հարցերը լուծելն է, տեխնոկրատիզմն է, ինտելեկտուալ լուծումներն են և հանրային համերաշխության լծակների կորտումն ու ներդրումն է։ 
Մեր՝ աննախադեպ ինֆորմացիան ճոխության դարում դա անելը խաղ ու պար է, եթե իհարկե խնդիրը գիտակցված է հարց լուծող վերնախավի կողմից և ադեկվատորեն օգտագործում է մասս մեդիան հենց այդ հարցերը լուծելու համար։ 
Բայց այն, ինչ անում են էս ասպարեզում Նիկոլն ու իր թիմը մանկամսուրային է։ Բա մարդ էլ նման ռեյտինգ ունենա ու այն աղբի պես լցնի փողոցները, ոչ մի բան չկերտելո՞վ, արժեքայինի մասին չխոսելո՞վ, ու միայն իր սելֆիներն ապահովելո՞վ։ 
Երեկ իր կողքից 100 պաժ էր ֆռում՝ մեկը ձեռնոց տալիս, մյուսը՝ տոպրակ, մյուսը՝ ավել, մյուսը՝ սավոկ։ Տասնյակներն էլ նկարում էին ու էշ-էշ հարցեր տալիս։ 
Գոնե էսօր հասկացած լինեն, թե ինչ անփառունակ էշությունն են արել։
Չեմ կարծում, թե հասկացել են ու շանս կա, թե կհասկանան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել