Միջին տարիքը, երբ Եվրոպական միության բնակիչը դիմավորում է առաջին երեխայի ծնունդը, աճում է: Եթե 2013 թվականին ԵՄ քաղաքացիների առաջնեկը ծնվում էր, երբ մայրը միջինում 28.7 տարեկան էր, ապա 2017 թվականին այդ թիվը հասավ 29.1-ի: Տվյալները տրամադրել է Եվրոպական վիճակագրական գործակալությունը (Eurostat): Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն

Կնոջ միջին տարիքը, որի ժամանակ հայտնվում է առաջին երեխան, չորս տարվա ընթացքում ավելացել է ԵՄ բոլոր երկրներում, սակայն սրընթաց աճ արձանագրվել է Էստոնիայում`2013 թ. 26.5 տարեկանից 2017 թ.` հասել 27.7-ի: Առավել պակաս աճ նկատվել է Չեխիայում (0.1 տարի), Սլովակիայում և Շվեդիայում (0.2):

Եվրամիության 5 երկրներում ծննդաբերության ժամանակ մոր տարիքը 30 տարեկանից բարձր է։ Նրանք չեն շտապում երեխա ունենալ՝ Իտալիա (31.1), Իսպանիա (30.9), Լյուքսեմբուրգ (30.8), Հունաստան (30.4) և Իռլանդիա (30.3): Սակայն Բուլղարիայի, Ռումինիայի և Լատվիայի քաղաքացիներն առաջին երեխան ունենում են մինչև 27 տարեկանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել