Irish Central ինտերնետային հարթակի փորձագետները պարզեցին, որ Իռլանդիան հանրահայտ է զբոսաշրջիկների շրջանում, ովքեր պատրաստվում են ամուսնանալ: Դա պայմանավորված է նոր՝ solo mooning զբոսաշրջային վայրով, որը կարելի է նմանեցնել մեղրամսին, նշել են փորձագետները:
Փորձագետները հասկացան, թե ինչով է Իռլանդիան գերել զբոսաշրջիկներին (ամուսնական առագաստ մտնելուց առաջ): Փաստ է, որ «զմրուխտե երկրի» Ատլանտյան ափը ճամփորդելու, հեծանվավազքի և քայլարշավների, յոգայով զբաղվելու և վայրի բնության գրկում մտածելու համար հիանալի տեղ է:
Irish Central-ի կարծիքը կիսում է նաև Bannikin Travel and Tourism ընկերությունը։ Վերջինիս հետազոտության արդյունքում էլ է Իռլանդիան գրավել առաջին տեղը: Իռլանդիային հաջորդում են Գրենլանդիան, Ալյասկան և Կանադան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել