BBC-ն հայտնում է.

Հնագույն մարդիկ, ովքեր ունակ չէի հասկանալու բնության երևույթները, օրինակ՝ կայծակը կամ ջրհեղեղը, դրանց փորձում էին գերբնական բացատրություններ տալ: Հենց այդպես էլ ի հայտ եկավ հավատքն աստվածների նկատմամբ, որոնք, կարծում էին, կառավարում էին բնության ուժերը:

Սակայն վերջին մի քանի հազարամյակում աստվածներն ունեն նաև մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր գործառույթ. նրանք դարձել են դատավորներ, որոնք պատժում են մարդկանց այս կամ այն մեղքի համար և հասարակությունում բարոյական նորմեր են ստեղծում:

Իհարկե, այս ամենն ի հայտ է եկել հասարակության զարգացման հետ մեկտեղ, և գիտնականները շատ տասնամյակներ վիճում են այն մասին, թե որն է առավել վաղ հայտնվել՝ ամեն ինչ տեսնող և խիստ ասվածների՞ հանդեպ հավատքը, թե՞ իրար հետ ապրող մարդկանց՝ բարդ սոցիալական կառուցվածք ունեցող խմբերը:

Այս հարցի պատասխանը, թվում է, տվել են Օքսֆորդի համալսարանի սոցիոլոգներն ու մարդաբանները՝ ուսումնասիրելով մի քանի հարյուր հնագույն համայնքների հավատալիքները:

Նրանք եկել են եզրակացության, որ խիստ «աստված-մորալիզատորները» հայտնվել են միայն այն ժամանակ, երբ մարդկանց թվաքանակը խիստ մեծացել է, և նրանք կարիք են ունեցել ունենալու մի ուժ, որը կմիավորի նրանց:

Այդ ուժը, իհարկե, գերբնական էր, այսինքն՝ կարողանում էր ղեկավարել ոչ միայն բնությունը, այլև մարդկանց:

Եվ նման եղանակով հնարավոր եղավ միավորել հնագույն տարբեր մշակույթների՝ իրարից անջատ ու միմյանց անծանոթ ներկայացուցիչներին՝ ստիպելով նրանց համագործակցել ու ընդհանուր գործերով զբաղվել՝ հանուն ողջ համայնքի:

Հին աշխարհի աստվածները բացառապես խիստ ու վրեժխնդիր էակներ էին, որոնք դաժանորեն պատժում էին ամենափոքր սխալի համար: Դրանով նրանք էապես տարբերվում են ժամանակակից կրոնների աստվածներից, որոնք բարեսիրտ են ու ներողամիտ:

Սրանում համոզվելու համար բավական է հիշել Հին Կտակարանը. եթե հավատանք այս սուրբ գրվածքին, ապա հրեաների խիստ աստվածը կանոնավոր կերպով կազմակերպում էր մեղավորների զանգվածային ոչնչացում՝ Սոդոմ և Գոմորից սկսած, երբ «ծծմբի ու կրակի անձրևն» ամբողջությամբ ոչնչացրեց երկու քաղաք, մինչև Համաշխարհային ջրհեղեղ, որի ժամանակ ողջ մնաց ընդամենը մի հավատացյալ ընտանիք:

«Քրեական ընթերցվածք» գեղարվեստական ֆիլմի հերոսը յուրաքանչյուր սպանությունից առաջ իր ապագա զոհերի համար ընթերցում է Եզեկիա մարգարեի Հին Կտակարանից մի հատված. «Եվ նրանցից խստորեն վրեժ կլուծեմ, և նրանք կիմանան, որ ես Աստվածն եմ, երբ լուծեմ Իմ վրեժը»:

Համեմատենք այն Նոր Կտակարանի խոսքերի հետ. «Մի դատեք, որ չդատվեք, մի քննադատեք, որ չքննադատվեք, ներեք, որ ներվեք»:

Հասկանալու համար, թե հստակորեն երբ են աստվածները դատավորներ դարձել, և որն էր դրա պատճառը՝ Օքսֆորդի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են 414 հնագույն համայնքների, որոնք վերջին 10 հազար տարվա ընթացքում ապրել են աշխարհի 30 տարբեր շրջաններում:

Պարզ է դարձել, որ մեզ հայտնի կրոններից առաջինը, որտեղ աստվածները նույնացվել են ոչ միայն բնության ուժերի ղեկավարների հետ, այլև բարոյականացմամբ են զբաղվել, հին եգիպտացիների հավատքն էր:

Մոտավորապես մ.թ.ա. 2800 թ.՝ Երկրորդ դինաստիայի ժամանակ, Արևի գերագույն աստծված Ռան դուստր ունեցավ՝ Մաատը, ով արդարության, օրենքի ու կարգուկանոնի աստվածուհին էր:

Մաատի օրենսգիրքը (թարգմանաբար նրա անունը նշանակում է ճիշտ, կարգ) ընկած է հին եգիպտացիների՝ բարոյականության ու բարոյագիտության մասին պատկերացումների հիմքում:

Համարվում էր, որ այդ օրենսգրքի սահմանած վարքագծի կանոններից շեղվելու դեպքում մարդը խախտում է ներդաշնակությունը և դժբախտացնում է իրեն ու շրջապատին, այդ պատճառով էլ Մաատի կանոններին հետևում էին ողջ հասարակությունում:

Հետագայում բնության կառավարիչների փոխակերպումը գերբնական վերահսկիչների տեղի ունեցավ նաև Եվրասիայի հնագույն պետություններում՝ Միջագետքում (մոտ. Մ.թ.ա. 2200 թ.), Անատոլիայում (մ.թ.ա. 1500 թ.) և Չինաստանում (մ.թ.ա. 1000 թ.) :

Դրանից հետո՝ մեր թվարկության առաջին հազարամյակում, սկսվեց կրոնների ակտիվ զարգացում, կրոնների, որոնք միավորում էին արդեն մի քանի պետությունների, օրինակ՝ բուդդայականությունը կամ զրադաշտականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել