Տարօրինակ և միևնույն ժամանակ հետաքրքիր փաստեր կենդանիների մասին

Կատուների և մարդկանց մոտ էմոցիաների համար պատասխան է տալիս ուղեղի նույն հատվածը: 

Փոքր և միջին չափի շները ապրում են 15 տարի, իսկ մեծ շները՝ 10 տարի:

Տնային կատվի կյանքի միջին տևողությունը 15 տարի է, իսկ դրսում ապրող կատուներինը՝ 3-5 տարի:

Զեբրը սպիտակ է սև գծերով, այլ ոչ թե հակառակը:

Երբ ընձուղտը ձագ է ունենում, ապա ծնվելու պահին նա ընկնում է 1,5 մետր բարձրությունից:

Աֆրիկյան ցեղատեսակի շները չեն կարողանում հաչել:

Կատուների առջևի թաթերը ունեն 5 մատ, իսկ ետևիները՝ 4 մատ:

Մեծ գորտը իր ողջ կյանքի ընթացքում ուտում է ավելի քան 3 տոննա մոծակ:

Խլուրդը մեկ գիշերվա ընթացքում կարող է 76 մետր թունել փորել:

Փղերը և մարդիկ միակ կաթնասուններն են, որոնք կարող են գլխի վրա կանգնել:

Մրջյունները կարող են բարձրացնել և տեղափոխել իրենց քաշից 50 անգամ մեծ բեռ:

Օձերը կարող են 3 տարի քնել և այդ ընթացքում ոչինչ չուտել:

Կոկորդիլոսները քարեր են կուլ տալիս, որպեսզի ավելի խորը կարողանան սուզվել:

Ամեն տարի մեղվի խայթոցից 3 անգամ ավելի շատ մարդ է մահանում, քան թունավոր օձերի խայթոցից:

Ընձուղտի լեզվի երկարությունը հասնում է 1,5 մետրի, որի միջոցով նա իր ականջներն է անգամ մաքրում:

Հեպարտը միակ կատվազգին է, ով չի կարողանում թաքցնել իր եղունգները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել