Ամերիկան ու Ռուսաստանը իրար տալիս են, ես դա հասկանում եմ: Այդ տուրուդմփոցի մեջ տուժում եմ շատերը, դա էլ եմ հասկանում: Բայց ես չեմ հասկանում թե ինչու են հայերը, այդ թվում հայաստանյան լրատվամիջոցները, հրճվում կամ նյութեր տարածում, այդ պայքարում տուժած հայերի մասին: Ինձ չի հետաքրքրում թե Ռուբեն Վարդանյանն ինչ խնդիրներ ունի ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում: Ինչպես երբեք չի հետաքրքրել թե Քըրք Քըրքորյանը կամ Շարլ Ազնաուրը ինչ խնդիրներ են ունեցել ԱՄՆ կամ Ֆրանսիայի հարկային մարմինների հետ: Ինձ հետաքրքրում է միայն այն, որ Ռուբեն Վարդանյանը Հայաստանի ամենախոշոր ներդրողներից է, որը կառուցել է Տաթևի ճոպանուղին, Դիլիջանի դպրոցը, Ավրորայի համահիմնադիրն է, լուրջ գործեր է արել Արցախում ու դեռ էլի շատ գործեր է պատրաստվում անել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: