Հայտնի է, որ խնձորը ծառից հեռու չի ընկնում, բայց դե որ էս կարգի մոտիկ էլ ընկնի... Հլա մի կարդացեք, թե մեր ամեննաուժեղ զորավար ու ամենախելացի պատգամավոր երԳրապահների ամենագերագույն -պահի՝ Էմմանուիլ... էհ, թու քու, Սեկտորովիչից ի՞նչ Էմմանուիլ... Մի խոսքով՝ գեներալ Մանվելի որդյակի հարցազրույցը.
«-Պարոն Գրիգորյան, տեղեկություններ կան, որ Ձեր հայրը՝ Մանվել Գրիգորյանը, ուզում է Ձեզ տեսնել Արմավիրի մարզպետի պաշտոնում, կարծում եք՝ փոփոխություն կլինի՞ մարզպետի պաշտոնում, նաեւ՝ Դուք ցանկություն ունե՞ք մարզպետ աշխատելու։
-Հարցին հարցով պատասխանե՞մ, թե՞ ուղղակի։
-Անկեղծ պատասխանեք։
-Նման ցանկություն չունեմ, ուրի՞շ։
-Խոսքը Ձեր հոր ցանկության մասին է, ասում են՝ Գեներալ Մանվելն է ուզում Ձեզ տեսնել Արմավիրի մարզպետի պաշտոնում։
-Իմ հայրն էլ նման ցանկություն չունի։
-Տեղեկություններ կան, որ Արմավիրի մարզից բավականաչափ արտագաղթ կա, արդեն իսկ նաեւ կարկուտի պատճառով։
-Ինչի՞ միայն Արմավիրի մարզում։ Ոչ միայն կարկուտը, ընդհանրապես, մեր ժողովուրդը սիրում է արտագաղթել, մինչեւ կարկուտն էլ էին արտագաղթում, կարկուտից հետո էլ։ Ինձ թվում ա՝ ավելի շատ հուսահատություն ա։
-Ձեզ նաեւ հաջողվում է քաղաքապետի պաշտոնը համատեղել Ձեր բիզնեսի հետ։
-Հետաքրքիր է՝ ի՞նչ բիզնես, օրինակ՝ ես մինչեւ հիմա չգիտեմ՝ ինչ բիզնես ունեմ։ Ինձ տեղյակ կպահե՞ք։
-Դուք չունե՞ք ռեստորանային համալիր, երթուղային գծեր։
-Շատ շնորհակալություն ցանկության համար, երբ որ ունենամ, անպայման տեղյակ կպահեմ ձեզ։
-Այսինքն՝ տեղյակ չե՞ք, որ ունեք այդ բիզնեսները։
-Նման բան առաջին անգամ ձեզնից եմ լսում...»:
Դե արի ու հիմա էս մինիզորավարին բացատրի, որ միակ բանը, որ ինքը ճիշը ասեց, էդ էն էր, որ ժողովուրդը կարկուտի պատճառով չի արտագաղթում... Ժողովուրդն արտագաղթում ա մանվելիկների ու իրանց հղփացած որդյակների երեսից: