Հասկի ցեղատեսակի շունը չի կարողացել հաղթահարել միջատլանտյան թռիչքը և սատկել է ինքնաթիռի ուղեբեռի համար նախատեսված բաժնում, հաղորդում է Daily Mail-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Ամստերդամ-Լոս Անջելես չվերթի ժամանակ, որն իրականացրել են Air France-KLM ավիափոխադրողները։ Air France-ի ներկայացուցչի խոսքով՝ հասքի ցեղատեսակի շունը սխալ է տեղավորվել և 11-ժամյա թռիչքի ժամանակ սատկել թթվածնի պակասի պատճառով։

Կենդանուն սատկած է հայտնաբերել նրա տիրուհին, ով վայրէջքից հետո նրա հետևից է գնացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել